Պաշտպանության նախարարը մասնակցում է ԵԿՄ նիստին

143

Այսօր ԵԿՄ վարչությունը նիստ է հրավիրել, որը վարում է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը:  Factor.am-ը հայտնում , որ նիստին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը և ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սասուն Միքայելյանը և Վաղարշակ Հարությունյանը հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ: