Նոր iPhone 13 Pro-ի գինը աննախադեպ բարձր կարող է լինել

282

1 տերաբայթ ներքին հիշողությամբ նոր iPhone 13 Pro-ի արժեքը կգերազանցի նախորդ ռեկորդները: Ենթադրվում է, որ այն կկազմի 1699 դոլար:

Ըստ MyDrivers ամսագրի, հիշողությունը ամեն 128 գիգաբայթով ավելացնելու համար սարքի գինն աճում է մոտ 100 դոլարով: ԱՄՆ-ում 128 գիգաբայթ հիշողություն ունեցող iPhone 12 Pro-ի գինը $ 999 դոլար էր, 256 և 512 գիգաբայթ տարբերակները՝ համապատասխանաբար $ 1099 և $ 1299: Այսպիսով, մեկ տերաբայթ հիշողություն ունեցող iPhone 13 Pro-ն ԱՄՆ-ում և Չինաստանում կարող է գնահատվել 1,699 դոլար: