Մարտից կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվասումների փուլային գործընթացը

126

«Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութի որոշակի խմբաքանակ՝ էտապներով գործընթացը սկսելու համար»,- լրագրողներին հայտնել է  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանն ասել է, որ ռիսկի խմբերը որոշվել են, եւ առաջին հերթին  հենց այդ խմբերի ներկայացուցիչներն են պատվաստվելու հնարավությունը ստանալու:

Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացված «Sputnik V» պատվաստանյութով Հայաստանում մոտ 15 հոգի է պատվաստվել:

Նախարարի խոսքով՝ այս պահին պատվաստանյութեր արտադրողների հետ կնքված պայմանագրեր դեռ չկան, եւ հայտնի չէ, թե որքան կարժենան պատվաստանյութերը Հայաստանի համար: