Հայաստանը ժողովրդավարության ինդեքսով հետընթաց է գրանցել. Economist

116

Փետրվարի 2-ին հրապարակվել է Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի 2020 թվականի Ժողովրդավարության ինդեքսը, որով Հայաստանը վատթարացրել է իր ցուցանիշը՝ 86-ից բարձրանալով 89-րդ հորիզոնական։

Հայաստանի մասին զեկույցում նվիրված է նաև հետևյալ գնահատականը. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց և օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։