Հակառուսական պատժամիջոցների նախագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին

127

Ամերիկացի մի խումբ սենատորներ Կոնգրես են ներկայացրել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սենատոր Մարկո Ռուբիոյի հայտարարությանը:

Փաստաթուղթը կոչվում է «Ռուսաստանի Դաշնությունը չարամիտ գործունեության համար պատասխանատվության ենթարկելու մասին 2021 թվականի օրենքի նախագիծ»: «Օրինագիծը նախատեսում է նպատակաուղղված պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մեջ», – ասված է հայտարարության մեջ:

Հեղինակները նաև խնդրում են ԱՄՆ իշխանություններին պարզել՝ արդյոք Ռուսաստանը քիմիական և կենսաբանական զենք է օգտագործել: