Թուրքիան F-35-ի ծրագրից դուրս մղվելուց հետո մտադիր է արդիականացնել F-16-ը

130

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարությունը (SSB) հայտարարել է, որ երկիրը կփոխի F-16 կործանիչների կառուցվածքային ռեսուրսը՝ 8000 թռիչքային ժամից դարձնելով 12000:

SSB-ի ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, որ ներկայիս F-16 Block 30 կործանիչների արդիականացումը ենթադրում է յուրաքանչյուր օդանավի համար 1200-ից 1500 մասի փոխարինում:

«Արդիականացման ծրագիրը ցույց է տալիս Թուրքիայի մտադրությունը՝ պահպանել F-16-ը՝ որպես իր առաջնային օդային ուժը, մինչև երկիրը ավարտի տեղական կործանիչի արտադրության համար նախատեսված նախագծի աշխատանքը»,- Defense News-ին ասել է Թուրքիայի Բիլքենթ համալսարանի դասախոս Չաղլար Քուրչը:

Պարբերականը նշում է, որ Թուրքիան ձգտում է մեծացնել օդային հզորությունն այն բանից հետո, երբ 2019 թվականին ԱՄՆ-ը դադարեցրել է F-35 կործանիչների վաճառքը`ի պատասխան Անկարայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ հրթիռներ ձեռք բերելուն:

Բացի այդ՝ երկիրը նախատեսում է թողարկել սեփական կործանիչը, որը 2030-ականներին կարող է մտնել զինված ուժերի հաշվեկշիռ: Բայց, ըստ Defense News-ի, ծրագրում խափանվում է նկատվում:

«Turkish Aerospace Industries (TAI)-ը բանակցություններ է վարում բրիտանական շարժիչ արտադրող Rolls-Royce-ի հետ շարժիչների համատեղ արտադրություն ստեղծելու համար, բայց վերջնական պայմանագիրը դեռ չի կնքվել», – ասվում է հոդվածում: