Թուրքիայի բնակչության թիվը հասնում է 84 միլիոնի. 2020-ին աճել է 459 հազարով

76

Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի բնակչությունն աճել է 459 365 մարդով: Այս մասին փետրվարի 4-ին հայտնել է Anadolu-ն՝ հղում կատարելով Եերկրի վիճակագրության ինստիտուտին (TÜİK):

Հաղորդվում է նաև, որ ներկա պահին Թուրքիայի բնակիչների ընդհանուր թիվը 83 614 362 մարդ է: Միևնույն ժամանակ, նշվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրում կար 83 154 997 բնակիչ՝ 50,1% (41,915,985) տղամարդ, 49,9% (41,698,377) կին: Այս տարվա սկզբի դրությամբ Թուրքիայի բնակչության 93%-ն ապրում է քաղաքներում, մինչդեռ անցյալ տարի քաղաքաբնակների թիվը 92.8% էր: