Էկվադորից բանանի մեջ հայտնաբերվել է վտանգավոր թունաքիմիկատ․ «Ռոսկաչեստվո»

160

«Ռոսկաչեստվոյի» մասնագետները ստուգումներ են անցկացրել արտասահմանյան երկրներից Ռուսաստան մատակարարվող մրգերի ու բանջարեղենի մեջ: Թեստերի արդյունքում պարզվել են Էկվադորից Prima Donna ապրանքնիշով բանանի որակի պահանջների խախտումներ:

«Արտադրության օրգանական մեթոդի խախտման նշաններ հայտնաբերվել են Էկվադորում աճեցված Prima Donna ապրանքանիշի բանաններում, որոնցում հայտնաբերվել է թունաքիմիկատ քլորպիրիֆոս (կիլոգրամում 0,029 մգ): Նշենք, որ արտադրանքը պիտակավորված էր որպես «100% օրգանական բանան», – ասված է նախարարության հայտարարության մեջ:

«Ռոսկաչեստվոյի»  ներկայացուցիչ Լյուդմիլա Բուսլաևան շեշտում է, որ քլորպիրիֆոսը վտանգավոր է ոչ միայն միջատների, այլև մարդկանց համար: Այն կարող է բացասաբար ազդել վերարտադրողական համակարգի վրա, գրգռել մաշկն ու լորձաթաղանթները: