Զորահավաքի տապալումը ապացույցն է այն բանի, որ ՀՀ ղեկավարությունը պատերազմը միտումնավոր կերպով տարել է դեպի պարտության

136

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի ՖԲ էջից, –

Մեծ Հայրենական պատերազմի առաջին 8 օրվա ընթացքում ԽՍՀՄ զինված ուժերի կազմ մոբիլիզացվել է 5,3 միլիոն մարդ, այսինքն՝ երկրի ընդհանուր բնակչության մոտավորապես 3 տոկոսը։ Սա այն դեպքում, որ Խորհրդային Միության խիտ բնակեցված արևմտյան շրջաններում զորահավաք ընդհանրապես չի անցկացվել, որովհետև դրանք շատ արագ՝ պատերազմի առաջին իսկ օրերին գրավվեցին գերմանական զորքերի կողմից։

Եթե 2020 թ. Արցախյան  պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում զորահավաքն անցկացվեր նույն լրջությամբ ու վճռականությամբ, ապա 2020 թ. հոկտեմբերի 5-ի առավոտյան (պատերազմից 8 օր անց) ՀՀ ԶՈՒ-ն ստացած պետք է լիներ առնվազն 75,000-նոց համալրում (ՀՀ բնակչությունը հաշվում եմ 2,5 միլիոն)։ Բայց գիտենք, որ ո՛չ 75,000, ո՛չ էլ նույնիսկ 50,000 մարդ ՀՀ-ում չի մոբիլիզացվել պատերազմի ողջ տևողության՝ բոլոր 44 օրերի ընթացքում։

Սա ոչ այլ ինչ է, քան ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ։

Զորահավաքի տապալումը լավագույն ու ամենածանրակշիռ ապացույցն է այն բանի, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատերազմը միտումնավոր կերպով տարել է դեպի Հայաստանի պարտություն՝ ամենայն հավանականությամբ, թշնամու հետ նախապես համաձայնեցված սցենարով։

Զորահավաքը տապալել են ՀՀ իշխանությունները՝ վարչապետը, կառավարությունը, պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ղեկավարությունը։ Նրանք էլ պետք է պատասխան տան ՀՀ օրենքի և հայ ժողովրդի առջև։