Դպրոցի նախկին տնօրենին հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին. հայտարարություն

113

Ազգային Օրակարգ կուսակցությունը հաղորդում է, –

Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի դպրոցների կառավարման խորհուրդներում յուրայիններին նշանակելու մեր ահազանգից հետո, Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժին է հրավիրվել նաև փոխտնօրեն` Արմեն Ավագյանը, նաև տնտեսվար Ն. Քամալյանը և Թ. Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի կոլեկտիվը եւ աշակերտական կազմը արդեն տեւական ժամանակ պայքարում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կադրային քաղաքականության դեմ: Տնօրենի վերջին ՙընտրության՚ արդյունքում, ՙհաղթել՚ է մարզպետի կնոջ, եղբոր կնոջ եւ կնոջ քրոջ հովանավորյալ թեկնածուն:

Երեկվանից դպրոցի կոլեկտիվը դասադուլ եւ գործադուլ է անում:

Այս մասին հայտնում է Ազգային օրակարգ կուսակցության անդամ Հայկ Փայտյանը։