Գրիչը դրեց, գնաց պատերազմ

158

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը, որ հերոսացավ արցախյան պատերազմում, ռազմի դաշտ մեկնելուց առաջ այս բանաստեղծությունն է գրել.

Ես էս որտե՞ղ եմ,

ո՞վ գիտի,

որտե՞ղ եմ հիմա,

ի՞նչ եմ որոնում

աշխարհի եղած

չեղածի ծիրում:

Ես էս ինչքա՞ն հարբեցի,

որ ինձ կորցրի,

ու

ինչ-որ մռայլ,

անհասցե վայրում

երգեցի երգեր`

կորստի ձայնով,

ինձանից անկախ,

ավեր տաճարի

աղոթավայրում:

Հուշերս վառեցի

դաժան կրակով,

և

ինձ հանդիպած

մի տխուր կարոտ

կանչում էր հեռու՜

ինձ ներած ձայնով,

որ փրկեր կյանքս

ինչ-որ վտանգից…

Այդ մռայլ, սիրուն

կարոտով տարված՝

ես շրջանցեցի

ձայնը փրկության`

կյանքիս անորոշ

խաչմերուկներում,

որ ինձ չգտնի,

որ այս քաոսում

փրկեմ ամենքիդ

ու ինձ մոռանամ…

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

21 հոկտեմբեր 2020թ