«Աննա Հակոբյանը վերահսկում էր ՊԲ հրամանատարական շտաբը և ամեն ինչ զեկուցում էր Նիկոլ Փաշինյանին». Գաբրիելյանովը մանրամասներ է հայտնել

161

«Աննա Հակոբյանը վերահսկում էր ՊԲ հրամանատարական շտաբը և ամեն ինչ զեկուցում էր Նիկոլ Փաշինյանին». Գաբրիելյանովը մանրամասներ է հայտնել

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովն ուշագրավ մանրամասներ է հայտնել Արծրուն Հովհաննիսյանի վերաբերյալ

«Կապիտուլյացիայից 2 շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն ինձ պատմեց, տղաները կռվում են առյուծների պես, բայց իր ընկալմամբ՝ խնդիրներ են առաջացել պաշտպանության և թիկունքի ապահովման հարցերում։

Բանակի հրամանատարությունը լավ չի պատկերացնում առաջնագծի իրադրությունը։

Ես խնդրեցի իմ գործընկեր  Սամվել Նալբանդյանին շտապ մեկնել Երևան և հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Հանձնարարությունը հետևյալն էր՝ հստակ հասկանալ իրավիճակը և հաղորդել ինձ։

Սամվելը նույն օրը երկու թղթակիցների հետ մեկնեց Երևան։ Երկու օր անց նա ինձ պատմեց՝ ինչով է ավարտվել Արծրունի հետ նրա 2 ժամանոց հանդիպումը։

Ահա համառոտ նկարագիրը՝

1. Անհանգստության որևէ պատճառ չկա։ Փաշինյանը փայլուն կերպով ղեկավարում է գեներալական շտաբը և զբաղված է միայմ դրանով։

2. Մենք հաղթում ենք, դրանում կասկած չկա։

3. Աննա Հակոբյանը վերահսկում է Պաշտպանության բանակի հրամանատարական շտաբը և ամեն ինչ զեկուցում է Նիկոլ Փաշինյանին, նա վստահ է, որ մենք հաղթում ենք։

4. Այն, ինչ պետք է բանակին, առկա է։ Չկա զինամթերքի և պարենի պակաս։

5. Բանակի անձնակազմի թվաքանակի խնդիր չկա։ Բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումները ներգրավված են։

6. Ջալալ Հարությունյանը չի պահպանել անվտանգության կանոնները, դրա համար կրակի տակ է հայտնվել։

7. Կամավորների կարիք չկա, բայց քանի որ մարդիկ ուզում են կռվել, Սյունիքում ստեղծել ենք հավաքակայան։ Շուտով կհաղթենք և բոլորին կարձակենք տուն»,-իր տելեգրամ ալիքում գրել է Գաբրիելյանովը:

[Հայհոյանքները հասկանալի պատճառով չեն թարգմանել]:

ՖԲ օգտատեր Վիգեն Սահակյանի էջից,