Այս հայախոս թուրքերին վերացնելուց հետո հուսով եմ դավաճան բառը էլ երբեք Հայաստանի որևէ իշխանության դեմ չի գործածվի․ Հովհաննես Իշխանյան

150

Դավաճանության մեղադրանքը ամենալուրջ ու ծանր մեղադրանքն ա։ Այն աններելի մեղադրանք ա։ Դավաճանության վրա բռնվողները միանգամից են սպանվում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է հրապարակախոս, գրող Հովհաննես Իշխանյանը։

«Դավաճան բառը լեզվի ծամոն չի, որ ամենքին կպցնես։ Այդ բառն արտասանելու համար ծանրակշիռ հանգամանքներ են պետք։ Երկու-երեք փաստը հերիք չի, ամբողջ ունեցածդ տեղեկությունը հազար անգամ պիտի ծանրութեթև անես, քանի որ որևէ մեկին դավաճանության մեջ մեղադրելն անշրջելի ա։

Հայրենիքի, պետական դավաճանությունը գողություն, փողերի լվացում, կոռուպցիա, սպանություն չի, որ երկրի անշրջելիության վրա ազդի։ Դավաճանությունը, այն էլ Հայաստանի պես երկրի պարագայում, երկրի պատմությունն ու մարդկանց հազարամյակների շարունակականությունը կապող պարանը կտրող մկրատն ա։ Բոլորի ներդրած ջանքերի, անձնազոհության, նվիրվածության, ընտանեկան և ազգային տանջանքների ռետինն ա։

Այս պատուհասներին շատերս կոչեցինք դավաճան, երբ սրանց հիմարագույն, դավաճանանման քայլերի տրամաբանությունը հասկանալու համար օգնության եկավ Սերժ Սարգսյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցը՝ շրջանները 5 միլիարդով ծախելու շուրջ։ Դա պատճառ էր, որպեսզի արտաբերվի դավաճան բառը, բայց դա չէր դեռևս ապացույցը, ապացույցն ավելի շուտ էր տեղ հասել։

Ապացույցը, ոչ թե իրավական, այլ իրականության, այն է, որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո սրանք մնացին իշխանության՝ շատ լավ իմանալով, որ նրանց մնալով ժամ առ ժամ ավելի է վնասվելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքացիական համերշխությունը, պատմական արդարությունը, անհայտ կորածներին գտնելու հնարավորությունը, գերիներին հնարավորինս շուտ ազատելու հնարավորությունը։

Ժամ առ ժամ, օր օրի ոչ միայն ազերները ունեզրկում էին հայերին՝ փոքրացնելով Հայաստանի սահմանները, այլև այս դավաճանները արտաբերում են Հայաստանի ու հայերի ինքնության հիմքը քանդող տաբուներ ու հապշտապ Հայաստանին ու հայերին աներևակայելի վնաս հասցրած ու հասցնողների հետ սիլի-բիլիության ծրագրեր սկսում։ Դասական դավաճանություն։

Եվ այս հայախոս թուրքերին վերացնելուց հետո հուսով եմ դավաճան բառը էլ երբեք Հայաստանի որևէ իշխանության դեմ չի գործածվի։ Իսկ այս դավաճանները Թուրքիայի հետ պետք է կործանվեն»։