ԱՀԿ. Lancet-ի հրապարակումը խոսում է «Սպուտնիկ V»-ի արդյունավետության մասին

110

«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրության երրորդ փուլի արդյունքների հրապարակումը The Lancet բժշկական ամսագրում ենթադրում է, որ պատրաստուկն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք ողջունում ենք այդ հրապարակումը, որը շատ լավ խոսում է պատվաստանյութի արդյունավետության մասին», – ասել է նա:

Վույնովիչը հավելել է, որ առաջին հերթին ռիսկային խմբերի մարդիկ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, դա կօգնի նվազեցնել մահացությունը:

Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ է պատվաստանյութը տրամադրել այն երկրներին, որոնք չեն կարող գնել:

«ԱՀԿ-ն շատ ակտիվ ներգրավված է: Բոլոր երկրների հետ բանակցություններն ընթանում են ամենաբարձր մակարդակով, և մենք Ռուսաստանից աջակցություն ենք ակնկալում պատվաստանյութը տրամադրելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն», – ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը Ռուսաստանում: