Ադրբեջանն ակտիվորեն ճանապարհ է կառուցում դեպի վրացական Դավիթ Գարեջի վանական համալիր

136

Ադրբեջանի իշխանությունները սկսել են ճանապարհ կառուցել դեպի Դավիթ Գարեջի վանական համալիր (ադրբեջանական անունը Քեշիքչիդագ). հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:

Դեպի արգելոց տանող ճանապարհը, որը սկսվում է Աղստաֆա-Պոյլու մայրուղու 38-րդ կիլոմետրից, ունի 32 կիլոմետր երկարություն: Վերջնական փուլում ճանապարհին կտեղադրվեն կանգառներ, ճանապարհային նշաններ և տեղեկատվական նշաններ:

Դավիթ Գարեջին 20 ժայռափոր վանքերից բաղկացած համալիր է: Համալիրի գլխավոր վանքը Սուրբ Դավթի մայրավանքն է: Համալիրի տարածքում գտնվող շատ եկեղեցիներում և սեղանատներում պահպանվել են որմնանկարներ, որոնք թվագրվում են 8-14-րդ դարերով: Որմնանկարները պատկերում են պատմական դեմքերի, այդ թվում՝ Թամար թագուհուն:

Ադրբեջանցի պատմաբանները քարանձավ-տաճարային համալիրի տարածքը անվանում են Քեշիկչիդագ և համարում այն «Ադրբեջանի քարե հիշողությունը»: Նրանց խոսքով՝ համալիրը վերաբերում է Կովկասյան Ալբանիայի պատմությանը:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը բռնազավթել է համալիրը 2019 թ., երբ ադրբեջանցի սահմանապահները ներխուժել էին այնտեղ։