Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու. Արցախի ԱԻՊԾ

121

ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում  հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են: