Pfizer-ը ծրագրում է այս տարի վաճառել 15 մլրդ դոլարի կորոնավիրուսային պատվաստանյութ

127

Pfizer-ը, որը, գերմանական BioNTech ընկերության հետ համագործակցելով, մշակել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, նախատեսում է 2021 թվականին իրականացնել այդ պատրաստուկի 15 միլիարդ դոլարի վաճառք, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Ընդհանուր առմամբ, Pfizer- ը ընթացիկ տարում 59,4 միլիարդ դոլարից մինչև 61,4 միլիարդ դոլարի շահույթ է ակնկալում: