Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 2021-ին կհեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից

184

Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 2021-ին կհեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ստանձնելով խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը: Այս մասին երեքշաբթի հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը․

«Հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը 2021-ի երրորդ եռամսյակում կստանձնի [տնօրենների խորհրդի] գործադիր նախագահի պաշտոնը։ Նրա տեղը կզբաղեցնի Էնդի Ջեսսին»:

Ըստ Բեզոսի, ներկայումս լավ ֆինանսական ցուցանիշները և ընկերության ուժեղ դիրքը իրեն թույլ են տալիս փոխել պաշտոնը: