2020-ին լյուքս մեքենաների վաճառքը Ռուսաստանում նվազել է 15%-ով

237

2020-ին լյուքս մեքենաների վաճառքը Ռուսաստանում 15%-ով նվազել է: Այս մասին են վկայում «Ավտոստատ» վերլուծական գործակալության տվյալները:

Նշվում է, որ 2020 թվականին ռուսաստանցիները գնել են 1 114 լյուքս մեքենա, 2019-ին՝ 1312: «Այս ոլորտում մեքենաների գնումը զգալիորեն պակասել է, քան Ռուսաստանի ամբողջ շուկայում (-8%)», – նշում են վերլուծաբանները:

Ամենից հաճախ ձեռք է բերել Mercedes-Benz Maybach S-Class` 387 անգամ: Բացի դրանից, Ռուսաստանում անցյալ տարի գնվել է 299 Bentley, 199 Rolls-Royce, 139 Lamborghini, 52 Maserati, 29 Ferrari և 9 Aston Martin։