103,7 մլն դրամ պետական աջակցություն՝ 2018-ի ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերին. «Իմ քայլը» 78 մլն դրամ կստանա

129

Կառավարության վաղվա՝ փետրվարի 4-ի նիստում ընդգրկված է 2018թ․-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած և 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին միջոցներ տրամադրելու որոշման նախագիծը։

«Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառումը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։

Հիշեցնենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններից 3 տոկոսի շեմը հաղթահարել են 5 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ հայաստան», «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ և ՀՅԴ։

Այսպիսով՝ իշխող «Իմ քայլը» դաշինքը պետությունից կստանա 78 մլն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 մլն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 մլն դրամ, ԼՀԿ-ն՝ 7 մլն դրամ, ՀՅԴ-ն 4,3 մլն դրամ: Ընդհանուր գումարը կազմում է 103,7 մլն դրամ: