Սպիտակ տունը իմիգրանտներին կոչ է անում առայժմ չմեկնել ԱՄՆ

128

Չնայած նախագահ Ջո Բայդդենը գործադիր նոր հրամանագրեր պետք է ստորագրի ներգաղթի մասին, Սպիտակ տունը, ներգաղթի կանոնները մեղմելու համար, կոչ է անում օտարերկրացիներին առայժմ զերծ մնալ ԱՄՆ տեղափոխվելու փորձերից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մամուլի հերթական ճեպազրույցում:

«Սա դեռ վտանգավոր ուղևորություն է: Հիմա ԱՄՆ գալու ժամանակը չէ: Մեզ ժամանակ է պետք` ներգաղթի գործընթացն իրականացնելու համար, որի շնորհիվ մարդկանց հնարավոր կլինի մարդկայնորեն վերաբերվել», – ասել է մամլուլի քարտուղարը: