Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2020 թվականին 441.693.600 ՀՀ դրամի պարգևավճար է ստացել

184

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2020 թվականին 441.693.600 ՀՀ դրամի պարգևավճար է ստացել, որը համարժեք է շուրջ 920.000 ԱՄՆ դոլարին։ Այս մասին AntiFake-ին հայտնել են կառավարությունից:

Փաստացի, 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան: