Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը գերազանցում է վարակվածների թվին

117

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն ամբողջ աշխարհում առաջին անգամ գերազանցել է վարակվածների թվին։ Հաշվարկներն իրականացրել է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով պաշտոնական տվյալների և լրատվամիջոցների տեղեկատվության վրա:

Աշխարհում առնվազն 105,1 միլիոն մարդ արդեն պատվաստվել է, մինչդեռ համաճարակի սկզբից վարակվել է շուրջ 103,9 միլիոն մարդ (նրանցից ավելի քան 2,2 միլիոնը մահացել է):

Պատվաստումների մեծ մասը՝ 33,7 միլիոն, կատարվել է ԱՄՆ-ում: Երկրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ պատվաստվել է 10,2 միլիոն մարդ: Երրորդ տեղում Իսրայելն է՝ 5,05 միլիոն պատվաստված: