ԱՄՆ-ն կրկին կոչ արեց անհապաղ ազատել Նավալնիին

165

Ամերիկյան վարչակազմը կրկնել է իր դիմումը Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ:

Դիմումի մեջ, որը հրապարակվել է դատարանի որոշման մասին հայտարարությունից գրեթե անմիջապես հետո, նշվում է, որ Վաշինգտոնը մտադիր է ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի վերջինս կատարի մարդու իրավունքների իր պարտավորությունները:

«Մենք սերտորեն կհամակարգենք գործողությունները մեր դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր քաղաքացիների իրավունքները չպահպանելու համար», – ասել է Բլինկենը:

Նման կոչեր են կատարել նաև ԳԴՀ-ն և Մեծ Բրիտանիան: