ԱՄՆ-ին պատճառներ պետք չեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար

181

Մեկնաբանելով հանրապետական ​​սենատոր Միթ Ռոմնիի հայտարարությունը, համաձայն որի պատրաստվում է օրինագիծ՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով «պատասխանատու անձանց» նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար,  Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան YouTube-ի «Սոլովյով LIVE» ալիքի եթերում հայտարարել է․

«Չէ՞ որ նրանք պատժամիջոցներ էին խոստացել անցյալ շաբաթ, մեկ ամիս առաջ, վեց ամիս առաջ: Երբ դա լսում եմ, հիշում եմ նախորդ անգամներին խոստացված պատժամիջոցները: Եվ, ի դեպ, պատճառները բոլորովին տարբեր են: Նրանք դրանց կարիքը չունեն էլ․ նրանք միշտ կգտնեն և կհորինեն»։

Ըստ Զախարովայի, Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին պատասխանելն անհրաժեշտ է, բայց Մոսկվան դա չի անի ագրեսիվ կերպով, այլ մտածված: