Ադրբեջանում աղմուկ հանած իմ հրապարակումը հաջողված օրինակ կարող է լինել, թե ինչպես կարելի է իրեն հաղթող համարող թշնամուն ապտակել

195

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

Ադրբեջանական մեդիադաշտը և սոցիալական ցանցերը այսօր խուճապի մեջ են ընկել իմ հրապարակումից, թե պատերազմին մասնակցելու ցանկություն են ունեցել հազարավոր սփյուռքահայեր։ Իհարկե, թշնամի երկրի մամուլն իմ ասածը խեղաթյուրել է՝ սփյուռքահայ կամավորներին ներկայացնելով որպես ահաբեկիչներ, բայց լայնորեն տարածվող քննարկումները Ադրբեջանում փաստում են նրանց խուճապի մասին։

Այն, որ 2020թ․ պատերազմում հայերի դեմ կռվում էին 5000-ից ավելի արաբ վարձկան ահաբեկիչներ, մեծ թվով թուրք հատուկջոկատայիններ, թշնամին ամեն կերպ փորձում է կոծկել ու մոռացության տալ՝ նույնը վերագրելով մեզ։ Մեծ հաշվով աշխարհի համար մեկ է, թե ով ինչ միջոցներ է կիրառել մարտի դաշտում։ Կարևորը արդյունքն է, իսկ հաղթողին չեն դատում։

Պատերազմից հետո շատ ավելի կարևոր է չկորցնել դեմքն ու արժանապատվությունը, եթե նույնիսկ ապիկար ղեկավարության պատճառով ռազմական ձախողում ես ունեցել։

Գիտեմ, որ ՀՀ իշխանական որոշ պատգամավորներ կամ պաշտոնյաներ ինձ էլ կներառեն նացիոնալիստական խմբերի վիրտուալ ցուցակներում և վաղը ադրբեջանցի իրենց գործընկերներին հանգստացնեն, կոչ անեն ուշադրություն չդարձնել։

Բայց, Ադրբեջանում աղմուկ հանած իմ հրապարակումը հաջողված օրինակ կարող է լինել, թե ինչպես կարելի է պահել արժանապատվությունը և իրեն հաղթող համարող թշնամուն ապտակել, նրա շարքերում խուճապ տարածել։ Չմոռանանք, որ բորենիները ուժեղ են միայն թույլի մոտ, իսկ մենք թույլ լինելու իրավունք չունենք։

Քանի որ Ադրբեջանում բավական ուշադիր մոնիտորինգի են ենթարկում իմ հարթակները, իրենց լեզվով մի ուղերձ հղեմ, թող ուրախանան․ qoyunlar…