The Lancet-ում հրապարակվել են «Sputnik V»-ի փորձարկումների III փուլի արդյունքները

151

The Lancet-ում հրապարակվել են կորոնավիրուսի դեմ «Sputnik V» ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների III փուլի արդյունքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի մամուլի ծառայությունը: Գրեթե 20 հազար կամավորներ մասնակցել են պատվաստանյութերի փորձարկումների երրորդ փուլին, որոնցից ավելի քան 2 հազարը 60-ից բարձր տարիքի են:

Փորձագետների կարծիքով, «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ կազմել է 91,6%: Կամավորների ավելի քան 98%-ի մոտ զարգացել է հումորալ իմունային պատասխան, 100%-ի մոտ` բջջային իմունային պատասխան:

Կողմնակի ազդեցությունները (մրսածության ախտանիշներ, գլխացավ, ցավ ներարկման տեղում և այլն) հիմնականում մեղմ են եղել: