Փետրվարի 2-ի աստղագուշակ

140

Խոյ

Խոյերին սպասվում է իրադարձությունների յուրօրինակ շրջադարձ, որից արժե ժամանակին և ճիշտ օգտվել: Չարժե նյարդայնանալ, ինքնատիրապետումը ձեր օգտին կլինի: Հնարավոր է անսպասելի շրջադարձ վեճում, խորհրդակցության, հանրային ելույթի ժամանակ: Կարող եք անսպասելիորեն ձեռք բերել հզոր աջակցություն կամ բախվել ուժեղ մրցակցի: Անկախության ձգտումը ցանկալի է հավասարակշռել գործընկերոջ, պայմանավորվածության նկատմամբ հարգանքով:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում հրաժարվել գլոբալ միջոցառումներից և կողմնորոշվել պահի պահանջներով: Այսօր ողջունվում է կոնկրետությունը և անկեղծությունը: Չարժե վախենալ, կասկածել, հետ նահանջել, հենց համարձակությունն ու համառությունը կապահովեն ձեր անվտանգությունն ու հաջողությունը: Հնարավոր է հակում ինքնաբերական արձագանքների: Ոգևորության ազդեցության տակ անսովոր առաջադրանքը կլուծվի շատ կարճ ժամկետում:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրվա իրադարձությունները կապված են հուզիչ նորության հետ: Խորհուրդ չի տրվում նահանջել արգելքներից և մերժել հնարավորությունները: Դրական ճգնաժամի օր է, որը թույլ է տալիս հաղթահարել խոչընդոտը և դուրս գալ նոր մակարդակի: Ցանկացած խնդիր ամենակարճ ժամկետում լուծելուն կօգնի ձեր սեփական հարուստ փորձը, բայցև բախտն էլ ձեր կողմից կլինի: Գերազանց պահ է համախոհների խումբ վերադառնալու համար:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս կանգ չառնել ձեռք բերածի վրա, քանզի այս օրը թույլ է տալիս մեկ շնչով շատ բանի հասնել: Ցանկացած մեկնաբանություն չարժե որպես վերջին ճշմարտություն ընկալել. բացառված չէ, որ ցանկալի բարձունքը գրավեք ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս ուրիշների խորհուրդների: Միևնույն ժամանակ, չարժե փորձել միանգամից կատարել աշխատանքի ողջ ծավալը կամ միանգամից բացահայտել ձեր ողջ պոտենցիալը:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս համարձակ ընթանալ առաջ և չկասկածել սեփական ճշմարտացիությանը: Պարգև կարող է դառնալ ոգևորիչ բացահայտումը, երկար սպասված ճանաչումը, ուղիների բացումը, կապերի վերականգնումը: Թյուրիմացությունները կարճատև կլինեն և շատ բանում ձեր օգտին կլինեն, օրինակ` սթրեսը կամ վեճը կօգնեն ավելի արագ յուրացնել նոր գիտելիքներ: Օրը կարևոր է մոտ ապագայի ծրագրեր կազմելու համար:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում կորցնել հաջողության նկատմամբ հավատը, բայց ավելի լավ է նախապատրաստվել այն բանին, որ այն կարող է գալ ոչ սովորական ճանապարհով, ոչ այն կողմից: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ բան նորից սկսել, այլ ձևով կիրառել ձեր մասնագիտական և սիրողական հմտությունները: Բացառված չէ ճկունության, համարձակության, հնարամտության քննությունը: Առօրյա զբաղմունքներ այսօրվա համար ավելի լավ է չծրագրել:

Կշեռք

Կշեռքներին կարող է անակնկալ մատուցել շրջապատը: Բացառված չէ, որ ձեզ ցնցի ինչ-որ մեկի պահվածքը: Հնարավոր է բուռն վեճ, հետաքրքիր երկխոսություն: Հանդիպման, բանավեճի, մրցակցության արդյունքները կարող են լինել ոչ այնպիսին, ինչպես սպասվում էր: Կայուն հարաբերություններում նախադրյալներ կձևավորվեն նոր մակարդակ դուրս գալու համար: Շփումը կպահանջի ազնվություն և ուղղորդություն, սակայն չարժե որևէ մեկին պարտադրել ձեր դիրքորոշումը:

Կարիճ

Կարիճները կարող են հաջողությամբ օգտագործել այս օրը նոր կամ հավելյալ պարտականություններ յուրացնելու, փորձ հավաքելու, վարպետությունը հղկելու, աշխատանքի պայմանները լավացնելու համար: Էներգիայի անձնական աղբյուր կլինի ճգնաժամը հաղթահարելու, ինչ-որ բան թարմացնելու, փոխելու, արագացնելու, վերանորոգելու, կատարելագործելու ձգտումը: Առօրյա գործերում չեք խուսափի անակնկալներից, սակայն հենց դրանք կարող են դրդել առաջընթացի:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կուրախացնի վստահ առաջընթացը գործերում: Լիակատար հաջողության համար կարող են կարևոր դառնալ այնպիսի որակները, ինչպիսիք են ազարտը, ժամանակին պահը որսալու և բախտին վստահելու ունակությունը: Անձնական հետաքրքրությունները կարող են ժամանակավորապես կոնֆլիկտի մեջ մտնել խմբի նպատակների հետ, սեփական նվաճումները կարող են ավելի կարևոր դառնալ, քան թիմայինները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում չափակցել իրենց ցանկություններն ու հնարավորությունները: Ոգևորության ալիքի վրա կարող եք ձեզ վրա չափից դուրս մեծ ծավալի աշխատանք վերցնել, ինչը հղի է գերհոգնածությամբ կամ ռեսուրսների վատնմամբ: Ցանկալի է հաշվի առնել ձեր ուժերն ու ժամանակը: Չարժե անխոհեմ հայտարարություններ անել, անիրագործելի խոստումներ տալ: Ընտանեկան ճգնաժամն օգտակար կլինի, եթե սթրեսակայուն եք, ձեզ տիրապետում եք:

Ջրհոս

Ջրհոսներին կարող են սպասվել արկածներ ճանապարհին, անսպասելի շրջադարձեր շփման ընթացքում: Հնարավոր է սուր հետաքրքրություն համացանցային նորությունների, գիտության և տեխնիկայի աշխարհի, մերձավոր շրջապատում նոր դեմքերի, բանավեճերի նկատմամբ: Հետաքրքիր բացահայտումներ են սպասվում ծրագրավորողներին, լրագրողներին: Հնարավոր են հոգսեր` կապված նոր բիզնեսի, ավտոմեքենայի, կայքի, կապի միջոցի հետ:

Ձկներ

Ձկներին աստղերը նախազգուշացնում են, որ այսօր ամեն ինչ չի ընթանա իրենց հաշվարկներին համապատասխան, չարժե նաև ամբողջությամբ ապավինել ինտուիցիային: Իրադարձությունների ընթացքի վրա կարող է ազդել հետաքրքիր նորությունը, չնախատեսված շփումը: Առաջին պլան կարող է դուրս գալ մտահղացման իրականացումը, որը սկզբում ձեզ հեռավոր ապագայի տարր էր թվում: Հնարավոր է անսպասելի ձեռքբերում, հերթական փոփոխությունը բյուջեում: