«Սպուտնիկ V» պատվաստանյութը 100% արդյունավետ է եղել Վենեսուելայի փորձարկումներում

125

«Սպուտնիկ V» կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը 100% արդյունավետություն է ցուցաբերել Վենեսուելայի կլինիկական փորձարկումներում: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Մենք փորձարկումներ անցկացրեցինք Վենեսուելայում, և այն ցույց տվեց 100% արդյունավետություն», – ասել է Մադուրն հարցազրույցում, որը հեռարձակվել է նրա թվիթերյան էջում։

Մադուրոն նշել է նաև, որ Վենեսուելայում ռուսական պատվաստանյութի հետ կապված լուրջ բարդություններ չեն գրանցվել: