«Սպուտնիկ V»-ի III փուլի փորձարկումների արդյունքում լուրջ բարդություններ չեն հայտնաբերել

121

Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ III փուլի փորձարկումների ընթացքում «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը կամավորների մոտ լուրջ բարդություններ չի առաջացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կլինիկական հետազոտությունները լիովին հաստատել են ավելի վաղ` առաջին և երկրորդ փուլերում ստացված արդյունքները, որոնք նույնպես հրապարակվել են: (…) Այս արդյունքները ցույց են տալիս պատվաստանյութի լիակատար անվտանգությունը: Գրեթե 30 հազար անձանց շրջանում լուրջ բարդություններ չեն հայտնաբերվել», – ասել է Գինցբուրգը: