Ռուսաստանը 2021թ. «Սպուտնիկ V»-ով կապահովի 700 միլիոն մարդու

133

2021 թվականին Ռուսաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութը կտրամադրի շուրջ 700 միլիոն մարդու: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Արտադրության որոշ սահմանափակումներ կան, ուստի այս տարի, ամենայն հավանականությամբ, մենք կկարողանանք պատվաստանյութեր տրամադրել միայն շուրջ 700 միլիոն մարդու համար», – ասել է Դմիտրիևը: