Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա. Այցի նպատակը հայտնի է

123

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են երկրորդ նախագահի գրասենյակից:

Նշենք, որ Քոչարյանը Մոսկվա է մեկնում «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից մինչեւ փետրվարի 8-ը մեկնել Հայաստանից: