Ռազմիկ Թանդիլյան. Բա ես է՞դ տղեն եմ

746

Ռազմիկ Կարենի Թանդիլյան. ծնվել է 2001թ.-ի հուլիսի 6-ին, Լոռու մարզի Հաղպատ գյուղում:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է  Երևանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան՝ ուսանողի կարգավիճակում լինելով  ընդամենը 4 ամիս:

2020թ.-ի հունվարին Ռազմիկը մեկնեց ծառայության՝ հպարտ ու թեթև: Մինչ շատերը խուսափում էին Արցախի որևէ շրջանում ծառայելուց, Ռազմիկը երազում էր, որ ծառայությունն անցնի Արցախում՝ Հադրութի շրջանում:

Նրա ընկերներից շատերը ծառայում էին հենց այդ շրջանում: Վիճակահանությամբ Ռազմիկի երազանքը դարձավ իրողություն:

Ծառայությունը Հանդրութի 2-րդ գումարտակի 5-րդ վաշտում անցնում էր խաղաղ ու առանց միջանձնային խնդիրների:

Պատերազմի օրերին բոլորին՝ մոտ ու հեռավոր, վստահեցնում էր, որ ամեն ինչ կարգին է, և իր համար անհանգստանալու կարիք չկա: Ամեն ինչ անում էին, որ հատկապես մայրերը, քույրերն ու սերերը չանհանգստանան, չհուզվեն:

Վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել  եղբոր հետ՝ հոկտեմբերի 7-ին:

Երբ եղբայրը լսել է կրակոցների ձայները,  հարցրել է.

-Քանի՞ թուրք ես խփել:

-Ինչքա՜ն սիրտդ կուզեր,-հնչել է պատասխանը:

Հետո հորեղբայրն անհանգստացած խնդրել է, որ ինչքան հնարավոր է հեռու մնա թեժ կետերից:

-Բա ես է՞դ տղեն եմ,-վրա է բերել Ռազը:

Հավերժ փառք…