Մոսկվա մեկնող մի խումբ քաղաքացիներ ստիպված են հետաձգել թռիչքը

112

«Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ կորոնավիրուսային թեստը հանձնել են այնպիսի լաբորատորիայում, որն ընդգրկված չի եղել «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագրի մեջ: Քաղաքացիները ստիպված դիմում են  «Արմենիա» ավիաընկերությանը՝ խնդրելով  հետաձգել դեպի Մոսկվա  թռիչքը, մինչև որ covid-ի թեստը  հանձնեն համապատասխան լաբորատորիայում:

«Արմենիա» ավիաընկերությունը ընդառաջել է քաղաքացիների խնդրանքներին՝ անվճար փոխելով տոմսերը: