Միայն հողատուի հեռանալուց հետո կարող է տեղի ունենալ դասական քաղաքական պայքար. Էդուարդ Շարմազանով

144

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Ինձ հաճախ են հարցնում, թե ո՞րն է մեր պայքարի նպատակը։

Բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին, բայց ևս մեկ անգամ հարկ եմ համարում շեշտել, որ մեր պայքարը, Հանրապետականի պայքարը պայքար չէ հանուն իշխանության կամ 20-30 մանդատների: Սա պայքար է մեր հայրենիքի, մեր երեխաների ապագայի համար` հանուն Հայաստանի ազգային պետության կերտման և ընդդեմ սորոսա-թուրքական դեսանտի, որը 2.5 տարի է մեր Հանրապետության ղեկին է:

Այսօրվա պայքարը ոչ միայն ընդդեմ հողատուի է, այլ` նիկոլիզմի: Հայաստանի ազգային-պետական մտածողությամբ բոլոր քաղաքական գործիչները և քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ նախ և առաջ այդ խնդիրը պետք է լուծել: Եվ միայն հողատուի հեռանալուց հետո կարող է տեղի ունենալ դասական քաղաքական պայքար՝ մրցակցային պայքար գաղափարախոսությունների և տարբեր կուսակցությունների միջև:

Եվ քանի դեռ հողատուն իշխանության է, որևէ այլ քաղաքական օրակարգ բացի նրա հեռացումից առաջնային լինել չի կարող»: