Կորոնավիրուսն աշխարհում աստիճանաբար ընկրկում է

98

Ըստ Worldometer–ի՝ փետրվարի 1-ին ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի 392,565 դեպք: Այս աճը հոկտեմբերի 20-ից ի վեր առաջին անգամ 400 հազարից պակաս է. գրում են ռուսական լրատվամիջոցները:

Նոր դեպքերից 125,454-ը գրանցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 25,867-ը՝ Իսպանիայում, 25,285-ը՝ Բրազիլիայում, 18,607-ը ՝ Մեծ Բրիտանիայում, 17,648-ը՝ Ռուսաստանում, 10,994-ը՝ Ինդոնեզիայում:

Համաճարակի ընթացքում դեպքերի առավելագույն ընդհանուր թիվը գրանցվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում: