Իսպանիան որոշեց COVID-19-ը ճանաչել որպես բուժաշխատողների մասնագիտական հիվանդություն

119

Իսպանիայի կառավարությունը հաստատել է COVID-19-ի ճանաչումը որպես առողջապահական աշխատողների մասնագիտական ​​հիվանդություն: Այս մասին ասվում է թագավորության կաբինետի կողմից երեքշաբթի Twitter-ում արված հրապարակման մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Նախարարների խորհուրդը հաստատել է «COVID-19-ը առողջապահության և բժշկական և սոցիալական» աշխատողների մասնագիտական ​​հիվանդություն ճանաչելու մասին հրամանագիրը: Մինչ այժմ բուժաշխատողների՝ կորոնավիրուսով վարակվելը դիտվում էր որպես արտակարգ պատահար, որը բխում է արդյունաբերական վթարից:

Նոր դասակարգումը անորոշ ժամանակով սոցիալական ապահովությամբ է երաշխավորում առողջապահության ոլորտի հիվանդացած աշխատողներին։