Թրամփի փաստաբանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահը օբյեկտիվ դատավարության հնարավորություն չունի

145

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Դեվիդ Շոնը կարծում է, որ իր պաշտպանյալը «լիարժեք և օբյեկտիվ» դատավարության հնարավորություն չունի, քանի որ ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արդեն կայացրել են մեղադրական դատավճիռ պետության նախկին ղեկավարի դեմ: Երկուշաբթի Fox News-ին տված հարցազրույցում այս կարծիքը հայտնել է փաստաբանը, որը կներկայացնի Թրամփի իրավունքները Սենատում իմպիչմենտի գործընթացում:

«Պատկերացնու՞մ եք, որ Ամերիկայի որևէ քաղաքացի դա ընդունի որպես դատավարություն, երբ և՛ դատավորը, և՛ երդվյալ ատենակալները արդեն հրապարակավ հայտարարել են, որ այս գործով մեղադրյալը պետք է դատապարտվի», – հարց է տալիս Շոնը։