Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժության շրջանակներում ականանետներից կրակել են Հայաստանի սահմանի ուղղությամբ

102

Փետրվարի 1-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի Կարս քաղաքում իրականացվել են ոչ մարտական ականանետային կրակոցներ՝ «Ձմեռ-2021» թուրք-ադրբեջանական միացյալ գումարտակի զորավարժությունների շրջանակներում. հայտնում է Haber7-ը:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նն անցկացվում են 2021 թվականի փետրվարի 1-12-ը Կարսում: Թուրքական ականանետները արդեն կրակոցներ են արձակել օդ. զորավարժությունների շրջանից ոչ մարտական ականներով կրակել են Հայաստանի սահմանի ուղղությամբ:

ՀՀ պետական սահմանին մոտ իրականացվող զորավարժություններում թուրք–ադրբեջանական անձնակազմը հրետանային սարքերի փողերն ուղղում է հայկական սահմանի ուղղությամբ (նկարներում դիտավորյալ երևում է Արարատ լեռը, որի հետևում Հայաստանն է), ինչը մատնանշում է զորավարժությունների բուն նպատակը։

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսին արդեն անցկացվել էին թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ թռիչքամարտավարական և ցամաքային վարժանքներ: Դրանցում ներգրավված էին երկու պետությունների ցամաքային և օդային ուժերը: