Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի. Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց համաձայնագիրը

184

Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր Միլի մեջլիսի գարնանային նստաշրջանի առաջին նիստին քննարկվել է «Թուրքիայի կառավարության եւ Ադրբեջանի կառավարության միջև թիվ մեկ Արձանագրությունը` Բաքվում 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրված վիզաներից փոխադարձ ազատման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ»:

 Փոփոխության համաձայն` անձնագրերի օգտագործումը պարտադիր է պայմանագրի կողմերի ներկայացուցիչների` երրորդ երկրների տարածքներից եւ երրորդ երկրներից կողմերի տարածքներ մուտք գործելիս: Համաձայնագրի 1-ին եւ 2-րդ հավելվածներում նշված սահմանային հատման վերաբերյալ մյուս փաստաթղթերն օգտագործվում են միայն մի կողմի տարածքից մյուսն ուղիղ ուղեւորությունների համար: Քննարկումներից հետո փաստաթուղթը դրվել է քվեարկության եւ ընդունվել է»: