Ըստ թուրք բժիշկների, COVID-19-ը կտրուկ նվազեցնում է օրգանիզմում վիտամին A-ի մակարդակը

152

Թուրք բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսային վարակը հանգեցնում է օրգանիզմում վիտամին A-ի պարունակության զգալի նվազմանը, որի մոլեկուլները կարևոր են հակավիրուսային սպիտակուցային մոլեկուլների՝ ինտերֆերոնների սինթեզի համար: Նրանց դիտարկումների արդյունքները հրապարակվել են medRxiv էլեկտրոնային գրադարանում:

«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ ռետինոլի (վիտամին A-ի կենսամատչելի տեսակ) կոնցենտրացիան չափազանց ցածր է COVID-19-ի ծանր ձևերով հիվանդների մոտ, ինչը բացասաբար է ազդել առաջին տեսակի ինտերֆերոնների արտադրության վրա: Սա վկայում է վիտամին A-ի մեծ չափաբաժիններ օգտագործելու հնարավորության մասին, ինչպես նաև պատրաստուկների, որոնք խանգարում են ռետինոլի քայքայմանը», – գրում են հետազոտողները: