Էրդողանը չի բացառում Թուրքիայում նոր Սահմանադրության մշակումը

163

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ մոտ ապագայում երկրում կարող է մշակվել նոր սահմանադրություն: Այս մասին Թուրքիայի ղեկավարն ասել է կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Գուցե եկել է Թուրքիայի նոր Սահմանադրության քննարկման ժամանակը: Մենք դա կարող ենք սկսել առաջիկա ժամանակահատվածում», – մեջբերում է ՏԱՍՍ-ը Էրդողանին:

Նա շեշտել է, որ նոր սահմանադրության ստեղծման գործընթացը պետք է լինի «թափանցիկ», իսկ երկրի հիմնական օրենքի վերջնական տեքստը կներկայացվի «ազգի հավանությանը»:

Թուրքիայի գործող Սահմանադրությունը մի քանի անգամ արդեն փոփոխության է ենթարկվել: Վերջին փոփոխությունները հանրապետության սահմանադրական համակարգը դարձրել են խորհրդարանականից նախագահական: