ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակություն. Անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա

168

Հայկական կողմը պետք է աշխատի Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժեղացման եւ կոնսոլիդացման ուղղությամբ: Այս մասին փետրվարի 2-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում, պատգամավորը խոստովանեց, որ ԵԽԽՎ-ում արդեն հոգնել են ղարաբաղյան խնդրից: «Բանն այն է, որ մարդիկ տեսնում են, որ պատերազմն ավարտվել է, կա ստորագրված փաստաթուղթ: Բայց կա մի երկիր, որը, չնայած այդ ամենին, իրեն ահաբեկչական պետության պես է պահում: Միայն ահաբեկիչն է պատանդներ պահում եւ փորձում այդպիսով իր պայմանները թելադրել, ինչի մասին ես հստակ ասել եմ ԵԽԽՎ-ում ունեցած իմ ելույթի ժամանակ: Կամ Բաքուն վերադարձնում է մեր գերիներին, կամ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է հայտարարվում»,- կոչ արեց Մարուքյանը, ում, այնուամենայնիվ, հաջողության չհասավ ԵԽԽՎ-ում:

News.am