Գերեվարված ադրբեջանցիներին հայկական կողմը սուսուփուս վերադարձրել է Ադրբեջանին․ Կարեն Վրթանեսյան

135

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ՖԲ էջում գրում է, –

Գիտեի՞ք, որ 2 օր առաջ Տեղ գյուղի մոտ ԱԱԾ-ն երկու ադրբեջանցի զինծառայող է բռնել։ Նման բան լսե՞լ էիք։

Իսկ որ այսօր այդ երկուսին սուսուփուս վերադարձրել են Ադրբեջան, այդ մասին գիտեի՞ք։

Ես էլ չէի իմանա, եթե Ռուսաստանի ՊՆ-ն այդ մասին չհայտներ մի քանի ժամ առաջ…

«При посредничестве командования российского миротворческого контингента освобождены двое военнослужащих вооруженных сил Азербайджанской Республики, задержанные 30 января 2021 г. службой национальной безопасности Республики Армения в районе населенного пункта Тех Сюникской области Республики Армения».

Եթե չեք հիշում, հիշեցնեմ, որ Ադրբեջանում հարյուրից ավելի պատանդ ու գերի ունենք։