Բողոքի ակցիա Գլենդեյլում. «Նիկոլ, հեռացիր»

114

Գլենդեյլում մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ: Նրանք պահանջում են ազատ  արձակել  Հայաստանում  ձերբակալված մի խումբ անձանց, այդ թվում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանին:

Ակցիայի մասնակիցները հյուպատոսության դարպասներին փակցրել էին պաստառներ. ««Կեցցե սատկած Նիկոլը», «Նիկոլ հեռացիր», Ազատություն ռազմագերիներին, ոչ դավաճաններին»:

«Բարձրացնելու ենք նաեւ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: Այսօր նաեւ իմացանք, որ գլխավոր դավաճանի տիկինն է եկել Լոս Անջելես, ըստ մամուլի՝ ծնունդը նշելու: Այս հարցով էլ ենք առաջիկում զբաղվելու»,-նշել է ակցիայի մասնակից Արթուր Սահակյանը:

Ակցիայի մեկ այլ մասնկից Վահան Բադասյանի ձերբակալությունը հանարում է քինախնդրություն.  «Մենք համարում ենք դա անհանդուրժելի եւ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, պահանջում ենք անհապաղ ազատել Վահան Բադասյանին: Եվս մեկ բան, այստեղ է ժամանել ղժղժի Էրատո կինը: Ես կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին բացահայտել նրա գտնվելու վայրը եւ մենք կձեռնարկենք հետագա գործողությունները»: