ԲՀԿ-ն առանձի՞ն կմասնակցի ընտրություններին․ «Փաստ»

104

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ակտիվորեն այցելում են մարզեր ու տեղում հանդիպումներ ունենում: Այս հանդիպումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին:

Մասնավորապես, մեր տեղեկություններով, մարզերում թե՛ կուսակցականները, թե՛ հանդիպումներին մասնակցող այլ քաղաքացիներից շատերը ԲՀԿ-ական պատգամավորներին հորդորել են քաղաքական գործընթացները վարել ինքնուրույն եւ առհասարակ արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում դրանց մասնակցել առանձին ցուցակով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, առանց որեւէ դաշինքի:

Նույն աղբյուրները փոխանցում են, որ քննարկումների ժամանակ քանիցս արծարծվել է «17»-ի ֆորմատի հարցը, նշվել է, որ 17-ի ֆորմատի կազմավորման ժամանակ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է եղել:

Իսկ հիմա, երբ ազատության մեջ է, ժողովրդի ակնկալիքը Գագիկ Ծառուկյանից առավել քան բարձր է, քանզի վերջինս ժողովրդի համար ընդունելի եւ սիրված կերպար է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորները խոստացել են ժողովրդի ձայնը անձամբ Գագիկ Ծառուկյանին փոխանցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում