Ֆրանսիան հնարավոր է համարում «Սպուտնիկ V»-ի օգտագործումը երկրում

109

Ֆրանսիան կարող է օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը, եթե այն հաստատվի եվրոպական և ֆրանսիական դեղորայքային կարգավորիչների կողմից։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եթե Դեղերի եվրոպական գործակալությունը այն ապահով հսմարի և արդյունավետ, իսկ Ֆրանսիայի Առողջապահության գերագույն կոմիտեն տա նույն գնահատականը, ակնհայտ է, որ այն կարող է առաջարկվել Ֆրանսիայի քաղաքացիներին», – ասել է Ատալը: