Վարանդայում (Ֆիզուլի) Ադրբեջանը սկսել է միջազգային օդանավակայանի շինարարությունը. այն նախատեսվում է ավարտել 2022-ի գարնանը

135

Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին. հաղորդում է ադրբեջանական Trend-ը: Այս մասին լրագրողներին ասել է գլխավոր կապալառու AZVIRT ընկերության ավագ ինժեներ Ջաֆարագա Շիրիևը:

Ըստ նրա՝ ականազերծման աշխատանքների հետ կապված գործընթացները դեռ դանդաղ են ընթանում. «Գարնանը ամբողջ գործընթացը կարագանա, և ընկերությունը կաշխատի 24 ժամ»,- հավելել է Շիրիևը:

Հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի մայրուղու 27-րդ կիլոմետրում գցել է Ֆիզուլի-Շուշի մայրուղու, ինչպես նաև Ֆիզուլիի շրջանի օդանավակայանը հիմքը:

Ավելի վաղ Ալիևը հայտնել էր, որ ինքը հանձնարարականներ է տվել Վարանդայում (Ֆիզուլի) միջազգային օդանավակայան կառուցելու վերաբերյալ: Նա նշել էր, որ օդանավակայանը՝ «համենայն դեպս թռիչքուղին», պետք է պատրաստ լինի արդեն այս տարի: