Պուտինն ու Բայդենը համաձայնել են, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի տարաձայնությունները պահանջում են ինտենսիվ երկխոսություն

123

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը իրենց առաջին հեռախոսազրույցի ժամանակ նշել են շատ խորը տարաձայնությունների առկայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցի անկեղծությունը կայանում է նրանում, որ կողմերը հստակորեն նշեցին շատ խորը տարաձայնությունների առկայությունը, բայց միևնույն ժամանակ համաձայնեցին, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է ենթադրի երկխոսության բացակայություն։ Ընդհակառակը, այդ տարաձայնությունները պահանջում են բավական ինտենսիվ երկխոսություն երկու երկրների միջև», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: