Պետք է սահմանել արտագաղթի հարկ

131

Հայաստանի կառուցապատողների միության անդամ Արմեն Սաքապետոյանը առաջարկում է, –

Սկսած կնոջ հղիության առաջին օրերից պետությունը հոգ է տանում իր ապագա քաղաքացու մասին։ Հոգում հղիության ընթացքի, ծննդաբերության, անվճար բուժօգնության, մանկապարտեզի, դպրոցի և այլ սոցիալական ծրագրերի ծախսերը։ Չեմ ուզում քննարկեմ, թե դրանք բավարար են, թե ոչ։ Բայց որ պետությունը իրականացնում է ներդրում իր քաղաքացու վրա, դա ակնհայտ է։ Պետությունը ունի իր նպատակը, կերտել գրագետ և առողջ քաղաքացի, որը հոգ կտանի պետության անվտանգությունը և կվճարի հարկեր։ Այսինքն` կփոխհատուցի այն ամենը, ինչը ստացել է պետությունից։

Քաղաքացիության փոփոխության և/կամ անվերադարձ արտագաղթի պարագայում պետությունը զրկվում է իր կատարած ներդրման հետ վերադարձից։

Համատարած լինելու դեպքում` այն կարող է սպառնալ երկրի ֆիզիկական և տնտեսական անվտանգությանը։

Պետք չի քննադատել արտագաղթողներին և քաղաքացիությունը փոխողներին։

Ուղղակի պետք է օրենքով սահմանել, որ նրանք պարտավոր են վերադարձնել պետությանը /հասարակությանը/ այն ինչ ստացել են տարիների ընթացքում։ Այս գումարներով կարելի է կերտել ավելի լավ սոցիալական համակարգ և զարգացնել պետությունը։

Այլ կերպ ասած, պետք է սահմանել արտագաղթի հարկ։ Համ էլ բյուջեն կկատարվի։